Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը` ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման մասին

Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը` ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման մասին
Քաղաքականություն / Աշխարհ
19:41, 23 январь 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին ԵՄ որոշմանը։

«Այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը»,- գրել է Կոլոննան։

Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ նախնական երկու տարի ժամկետով։