Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Պաշտոնական
18:16, 12 июнь 2021
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։