Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցքը» ռուսների երազանքն է թուրքերի հետ միասին․ դրա համար պետք է հայտարարվի՝ «վոն իզ Արմենիի», և արագ պետք է արվի. Գրիգոր Հարությունյան

«Զանգեզուրի միջանցքը» ռուսների երազանքն է թուրքերի հետ միասին․ դրա համար պետք է հայտարարվի՝ «վոն իզ Արմենիի», և արագ պետք է արվի. Գրիգոր Հարությունյան
Քաղաքականություն
14:30, 20 сентябрь 2023
«Դե իհարկե «Զանգեզուրի միջանցքը» ռուսների երազանքն է թուրքերի հետ միասին, իսկ մեր ներսում ապուշներ կան, որ ռուսական դրոշակ են բռնել, դա չեն հասկանում, էն ժամանակ էլ էին բռնել, Ղարաբաղում էլ էին պաստառ կպցրել՝ մեծ նկարով»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը, որը բնակվում է Մեղրիում։

Խոսելով ընդդիմության երեկվա գործողությունների մասին՝ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ Մամիջանյանն ասաց, էլի, «սպասեք սիգնալին, սպասեք կանչին», որ արյուն թափեն, մարդիկ պարզ ասում են, Մեդվեդևն էլ էնտեղ է ասում՝ Հայաստանի ղեկավարին սպանենք, ուրիշ էլ ոնց է լինում։

«Հոկտեմբերի 27 արեցին, հիմա էլ դա են ուզում անել։  Բա իրենց պե՞տք էր ուժեղ Հայաստան, իրենց պետք է, որ թույլ Հայաստան լինի, Քոչարյանի նման մեկն էլ լինի, եղած-չեղածը ծախի ռուսներին, իր բիզնեսները դնի Ռուսաստանում։ Ատամներով պետք է պահել, ազգը պետք է խելքի գա։ Եվ կարծում եմ՝ շատ բաներ արդեն հասկանում են»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։

Խոսելով նաև մեղրեցիների տրամադրությունների մասին՝ նա ասաց, որ մեղրեցիներն ամուր են, և մեղրեցիները ավելի առողջ են դատում, քան այդ սրիկաները Երևանի ասֆալտի վրա, մեղրեցիները շատ լավ տեսնում են։ 

«Ռուսները բերել պոստեր են դրել, ես զարմանում եմ՝ ինչո՞ւ այդ պոստերը չեն հանում։ Դա հին դրած պոստերն են, ավտոմատով ռուս սալդատը կանգնած է։ Ագարակ մտնում ես՝ պոստ է դրված, իբրև թե նարկոտիկ են փնտրում, ինչ նարկոտիկ, ինչ բան։ Նյուվադի գնացող գծի վրա լրագրողների չեն թողնում։ Ինչի՞ համար։ Մի քիչ անհասկանալի է, մեր իշխանություններն ի՞նչ են անում։  Դրանց պետք է քցել, դրանց բոլոր կետերը ինֆորմացիա են տալիս՝ որտեղ ինչ կա։ Նույնը Ղարաբաղում չարեցի՞ն։ Պետք է, թող ռազմական դրություն մտցնեն»,-  նշեց Գրիգոր Հարությունյանը։  

Ի հավելումն նա ասաց, որ բազմիցս ասել է, որ ռուսն ամեն ինչ անում է, որ Հայաստանում ապրի 700.000 մարդ, ինչպես որ Խորհրդային Միությունը ձևավորվել է, որպեսզի ամեն առավոտ վեր կենան ասեն՝ «փառք Աստծու, ռուսը ստեղ ա, թուրքը չի գալիս մեզ կոտորի», դրա համար պետք է հայտարարվի՝ «վոն իզ Արմենիի», և արագ պետք է արվի։ 

«Մեզ ուզում են ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի մտնեն Հայաստանը գրավեն ռուս-թուրքերը, հետո գնանք ասենք՝ մենք մտնում ենք որպես հարավային մարզ, երկրորդ Կալինինգրադ, մտնում ենք ձեր կազմի մեջ, եկեք մեզ փրկեք։ Եվ դրա իրագործման համար օգտագործում են նույն շներին, ռուսի հավատարիմ շներ են դրանք»,- եզրափակեց Գրիգոր Հարությունյանը: 

Լիլիթ Թադևոսյան