Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը հակահայկական, հակապետական գործունեություն է վարել․ նա երբեք չի գալու իշխանության ժողովրդի կողմից, դա բացառվում է․ ՀԺԿ փոխնախագահ

Քոչարյանը հակահայկական, հակապետական գործունեություն է վարել․ նա երբեք չի գալու իշխանության ժողովրդի կողմից, դա բացառվում է․ ՀԺԿ փոխնախագահ
Քաղաքականություն
18:14, 19 сентябрь 2022
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում է անցկացրել քաղաքացիների հետ և խոսել այն մասին, որ իրեն ասում են, թե պիտի կրկին առաջնորդ դառնա։ 

«Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրական պատկերը, այսինքն՝ արդյոք բոլո՞րն են այդ կարծիքին, թե՞ ոչ: Եթե իսկապես այդպես է, ապա, այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»,- հնչած հարցին պատասխանել է Քոչարյանը՝ հավելելով, սակայն, որ այս պահի դրությամբ ինքը չունի հստակ գնահատական, թե ինչպես է տրամադրված ողջ ժողովուրդը: 
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանի հետ։

«Նա չի հասկանում, որ ամբողջ ժողովուրդն իրեն չի ուզում, ով ուզում է այսօր լինի իշխանություն, ինչքան էլ իշխանությունից գոհ լինեն կամ դժգոհ, Քոչարյան Ռոբերտը երբեք չի գալու իշխանության ժողովրդի կողմից, դա բացառվում է։ Այս ամենը, ինչ որ մեր ժողովուրդն այսօր ստանում է, դա իր դրած ականներն են։ Եվ այն, որ բանակը կազմալուծվել էր, այդ բոլորը Քոչարյանի շնորհիվ է եղել»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։ 

ՀԺԿ փոխնախագահը նշեց, որ Քոչարյանը և իր թիմակիցները մեր ժողովրդին չեն ներկայացրել և չեն ներկայացնում, և նա ոչ մի անգամ ընտրություններով չի ընտրվել, նա Կարեն Դեմիրճյանին չի հաղթել, Ստեփան Դեմիրճյանին չի հաղթել, նա Մարտի 1 է արել, նա «Հոկտեմբերի 27-ի» բացահայտումը վերածեց «ուչաստկովիի» մակարդակի, և ժողովուրդը լավ հիշողություն ունի և ամեն ինչ շատ լավ գնահատում է։ 
 
«Բա ես որ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը հակահայկական, հակապետական գործունեություն է վարել, դրա մեջ ամեն ինչը մտնում է. թուլացնել իշխանությունը, երկրում ստեղծել քրեաօլիգարխիկ համակարգ, թալանել երկրի ունեցվածքը, թալանել ազատագրված տարածքները, բիզնեսները բոլորից խլել, ցանկանալ Մեղրին վաճառել։ 

Այսօր, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք, այդ ամենը Մեղրիի «միջանցքի» հետ կապված է։ Իսկ ինքը այդ գիծը տանում էր առաջ, որ անպայման դրան հասնի։ Դրան դեմ գնացին մարդիկ, որոնք զոհվեցին, ինչ-որ մի պահ պաուզա եղավ, չկարողացավ իրականացնել, որովհետև ժողովուրդը չընդունեց դա, բայց, ցավոք սրտի, հիմա երեխաներ ենք կորցնում՝ իրենց պատճառով, իրենց դրած ականների հետևանքն է  սա, Քոչարյանի և իր ոհմակի։ Քոչարյանը պիտի գնա Ղարաբաղում ապրի, ինչ ղալաթ է անում այստեղ»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։   

Նրա խոսքով՝ Քոչարյանը գրանցում չուներ, անօրինական ձևով եկավ, Հայաստանի նախագահ սարքեցին, թող գնա Ղարաբաղում ապրի, այնտեղ ծնվել է, թող գնա այնտեղ էլ հողին հանձնվի հետագայում։

Խոսելով նաև այն մասին, թե ինչ տրամադրություններ կան Մեղրիում, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ այսօր Մեղրիում այն տրամադրությունն է տիրում, ինչ ամբողջ Հայաստանում։

«Պանիկայի մեջ չեն, արտագաղթ չկա, բայց անհանգստություն կա, մարդիկ անհանգստանում են։ Քանի տարի անընդհատ տարածում են, թե հարձակվելու են Մեղրիի վրա, որտեղից էր դա գալիս։ Հիմնական սցենարը գրում էին Քոչարյանն ու իր շայկան, նրանց ԶԼՄ-ները։

Սրանք գրում են, թուրքերը գործում են։ Էդ ոնց եղան այդքան դավաճանություններ պատերազմի ժամանակ, պատերազմից հետո։

Գնդակահարություն է պետք բոլոր դավաճաններին, ցուցադրաբար։ Կապ չունի, որ ԵԽ ենք մտել, կապ չունի՝ մահապատիժը հանել ենք, թե չէ։ Դավաճանները միայն նրանք չեն, որոնք թուրքերին ինֆորմացիա են տվել, այլ դավաճան են նրանք, որոնք 20 տարվա ընթացքում թալանեցին երկիրը և երկիրը այս վիճակին հասցրին։ Համար առաջին դավաճանները դրանք են ու էսօր դեռ իշխանություն են ուզում. ականջի հետևը կտեսնեն, թե իշխանություն կտեսնեն»,- եզրափակեց Գրիգոր Հարությունյանը։  

Լիլիթ Թադևոսյան