Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրելո՛ւ ենք, այո՛, կրելու ենք․ Ռոբերտ Քոչարյան

Կրելո՛ւ ենք, այո՛, կրելու ենք․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն
19:13, 09 июнь 2021
«Երբ երիտասարդը, գործարարը կամ հայտնի վիրաբույժը, ովքեր կյանքում երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել, այսօր հանրահավաքներում են խոսում, նշանակում է, որ մարդկանց մոտ կա տագնապի զգացում, տագնապ, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը»,- Եղեգնաձորի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ իր թիմը գալիս է ապագա կառուցելու համար․ «Կրելո՛ւ ենք, այո՛, կրելու ենք։ Այդ հաղթանակը մերը չի լինելու, այդ հաղթանակը ձերն է լինելու», – հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։