Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միակ մարդը, ով իր կապերով, անձնական որակներով կարող է երկիրը այս վիճակից հանել Ռոբերտ Քոչարյանն է. Գևորգ Պետրոսյան

Միակ մարդը, ով իր կապերով, անձնական որակներով կարող է երկիրը այս վիճակից հանել Ռոբերտ Քոչարյանն է. Գևորգ Պետրոսյան
Քաղաքականություն
12:08, 24 март 2021
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մարտի 24-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռազմական դրության վերացման որոշմանը։

«Հիմա, երբ որ թուրքն ամեն օր մի գյուղ է վերցնում, Հայաստանի սահմանի վրա է արդեն գրոհում և պատերազմի վտանգն էլ շատ տեսանելի է, ես գտնում եմ, որ պետք չէր ռազմական դրությունը վերացնել, հակառակը՝ պետք էր հիմա ամեն ինչ անել՝ սահմանների անձեռնմխելիությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար»,-ասաց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանը անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ դեմ է: Նրա խոսքով, ով որ ձախողել է պատերազմը նա պետք է հրաժարական տա:

«Ջհանդամ թե ընտրություն չի լինելու, ինձ անձամբ շատ քիչ է հետաքրքրում, ինձ համար ամենամեծ գերակայությունը ՀՀ-ի անվտանգության շահն է: Վարչապետը հիմա շրջաններում ման է գալիս, հենց տեսնի իր շանսերը չեն բավարարում, շուռ կգա կասի՝ կորոնավիրուս է, ոչ մի ընտրություն էլ չենք անում»,-ասաց նա:

Հարցին, թե նա մասնակցելու է արտահերթ ընտրություններին՝ պատգամավորն ասաց. «Ես այս պահի դրությամբ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն չունեմ, ես իհարկե առիթ ունեցել եմ արդեն ասելու՝ ում եմ տեսնում այն մարդու դերում, ով որ ի վիճակի է, անկախ իր կառավարման շրջանում ունեցած բացթողումներից, թերություններից, բայց եկեք չնայենք հետ, պետք է նայել առաջ, իր անձնական որակներով, հատկանիշներով, իր անցած ուղղով, իր կապերով, իր էությամբ ի վիճակի է մեր երկիրը, մեր ժողովրդին դուրս բերել այս վիճակից, ես արդեն տվել եմ այդ մարդու անունը, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ես երբեք գաղտնի չեմ գործում, թաքուն չեմ խոսում ոմանց նման, ես ինչ մտածում եմ՝ ասում եմ»:

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ հնարավոր է դուրս գա քաղաքականությունից, որովհետև, իր խոսքով՝  իրեն դուր չի գալիս այս ամեն ինչը. «Ոչ ընդդիմությունն է կարգին քայլ անում, ոչ իշխանությունն է կարողանում ղեկավարի, մենք էլ անընդհատ խոսում քննադատում ենք, դառնում ենք վատամարդ»։