Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին». Զախարովա

«Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին». Զախարովա
Քաղաքականություն
14:01, 27 сентябрь 2023
Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԳՆ վերջին արձագանքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին։

Դիվանագետից հետաքրքրվել են, թե արդյոք Երևանի համար լսելի՞ են սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ շարադրված Մոսկվայի մեսիջները, Զախարովան նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։

«Մենք հույս ունենք, որ մեր ազդանշանները լսելի կլինեն և պատշաճ կերպով կընկալվեն։ Շատ դեպքերում դա մեր պատասխան արձագանքն էր»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱԳՆ հայտարարությունը։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, չի եղել դրանց սրման նախաձեռնողը, ամեն ինչ արել է հայ ժողովրդի բարօրության համար, այդպես կլինի նաև հետագայում, և Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ բոլոր երկկողմ համաձայնագրերը կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների շահերի։