Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանին էին փնտրում, որ սպանեն, չստացվեց, գրավեցին շենքեր. ի՞նչ քաղաքական հետապնդում. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV–ն զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ 

-Պարո՛ն Մելքոնյան, Երասխի ուղղությամբ կրակոցներով, Գեղարքունիքում և Սյունիքում ռազմական բախում հրահրելով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի ղեկավարության և քաղաքացիների վրա։ Ի՞նչ է Ադրբեջանի ուզածը, պահանջները որո՞նք են։


-Ադրբեջանը պատերազմը չի համարում ավարտված, և հիմա քանի որ գործողություններն ընթանում են Հայաստանի սահմանամերձ շրջաններում, իրենք ուզում են սադրանքներով ներքաշել Հայաստանին պատերազմի մեջ։ Նրանք ունեցել են ծրագիր՝ վերցնելու Սյունիքը, բայց քանի որ չի ստացվել, հիմա նպատակ ունեն մեզ պատերազմի մեջ ներքաշել։ Մենք լավ ենք գիտակցում, որ պատերազմը հիմա մեզ ձեռնտու չի և չենք ներքաշվի, բայց դա չի նշանակում, որ մենք մեր սահմանները թողել ենք առանց պաշտպանության։ Մենք պաշտպանում ենք ամբողջ Հայաստանի սահմանագիծը, սահմաններն անառիկ են այսօրվա դրությամբ։ Կային փոխադարձ կրակոցներ Երասխում, Վարդենիսի հատվածում, դրանք միշտ էլ լինելու են։ 1994 թվականից մինչև 2020 թվականը բոլոր սահմանամերձ շրջաններում կրակոցներ էին լինում։

-Ռազմական դիվանագիտությունն Ադրբեջանի ղեկավարության մարտավարությունն է՝ կրակել, սադրել և քաղաքական պահանջներ ներկայացնելով՝ զիջումներ ստանալ։ Հայաստանն ունա՞կ է այս ամենին դիմակայելու։ 


–Ադրբեջանն այս կրակոցներով ցանկանում է այնպես անել, որ վախեցնի Հայաստանի ժողովրդին, ղեկավարությանն ու բանակին, և դրա դիմաց կորզի տարածքներ, միջանցքի խնդիր է բարձրացնում։ Բայց մենք դա թույլ չենք տա, մեր սահմանները կարող ենք պահել անառիկ ու կարող ենք դիմադրել, և եթե պատերազմ հրահրեն, մենք դրան էլ պատրաստ ենք։

-ՀՀ զորամասերի ի՞նչ ծավալ է մասնակցել ռազմական գործողություններին։ Կարծես թե ադրբեջանական կողմը թյուր կարծիք ունի, որ ՀՀ բանակ այլևս գոյություն չունի, և սանձարձակ վարքագիծն արդյունք է տալու։ Կխնդրեմ՝ փարատե՛ք այդ կասկածները։ –Նախ՝ ադրբեջանցիները քանի որ հաղթել են, դա փաստ է, և իրենք այդ հաղթական բանը փորձում են շարունակել, «դուխ» ցույց տալ, բայց չէ՞ որ մենք ունենք հայկական բանակ։ Մենք վերականգնել ենք մեր ուժերը, անցել է արդեն ութ ամիս։ Եվ հիմա էլ բանակում փոփոխություններ են կատարվում։ Մենք ասել ենք, որ գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, այդ քայլերը սկսել ենք ու գնում ենք այդ ճանապարհով։ Մենք կատարում ենք կադրային փոփոխություններ և լինելու են նոր փոփոխություններ, մանավանդ, երբ արդեն կառավարությունը վերջնականապես ձևավորվի, դրան զուգահեռ՝ նաև բանակում է փոփոխություններ կատարվում։ Բանակն իր մեջքն ուղղել է և ի վիճակի է պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: