Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
21:37, 18 октябрь 2023
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ այլ հարցերի հետ միասին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում նախարարները մտքեր կփոխանակեն Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված իրադարձությունների շուրջ։

Նշվում է, որ խորհուրդը կքննարկի նաև Ուկրաինայի և Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։

Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ Արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում։