Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
22:46, 14 март 2022
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 15-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ. տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի զարգացումները:

«Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն իրանական միջուկային ծրագրի հետ կապված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վիեննայում ավարտին հասած բանակցային գործընթացի համատեքստում:Ուկրաինայում տիրող իրավիճակին անդրադարձ կկատարվի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունների համատեքստում»,-ասված է հաղորդագրությունում: