Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունները
Տարածաշրջան
18:01, 22 июнь 2023
Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը, համաձայն հանդիպման նախնական օրակարգի, քննարկելու է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Հունիսի 26-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն նաև թվային դիվանագիտության հարցերը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ 

Նիստին կքննարկվեն նաև Թունիսին, Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությանն առնչվող հարցեր։ 

Նշվում է, որ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն Եվրամիության և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջև հարաբերությունների շուրջ՝ ԵՄ-Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ (CELAC) գագաթնաժողովի նախաշեմեին, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 17-18-ը։