Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Միջազգային
17:32, 09 июнь 2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Բայրամովը և Կլաարը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, բանակցությունների ներկա վիճակի շուրջ, որոնք անցկացվում են միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության, միջնորդությամբ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

Կլաարը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հայտարարել է, որ Եվրամիությունը ջանք չի խնայի երկու երկրների քաղաքական ղեկավարությունների միջև շփումները շարունակելու համար նաև ապագայում։