Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն Լիբանանի հետ սահմանին լարվածության աճով

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն Լիբանանի հետ սահմանին լարվածության աճով
Քաղաքականություն
22:19, 26 октябрь 2023
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը կենտրոնացած է Գազայի հատվածի շուրջ գործողությունների վրա և շահագրգռված չէ Լիբանանի հետ սահմանին լարվածության սրմամբ, սակայն բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ընթացքում։


Գալանտի խոսքով՝ Իսրայելը պատերազմ է մղում հարավային տարածաշրջանում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ, սակայն պատրաստ է ցանկացած զարգացումների հյուսիսում։

 «Բայց միևնույն ժամանակ մենք շահագրգռված չենք պատերազմի ընդլայնմամբ: Եթե դա տեղի ունենա, մենք կիմանանք ինչ անել, մեր զորքերը պատրաստ են, ինչպես և ռազմաօդային ուժերը»,- ասել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։