Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2013թ․ մշակված Հայաստանի և ԵՄ-ի միջև Եվրոպական ասոցացման մասին պայմանագիրը ցավոք, այն ժամանակվա ՀՀ ղեկավարության վրա Ռուսաստանի ճնշումների պատճառով այդպես էլ չստորագրվեց, որը շատ սխալ որոշում էր․ Օլեքսանդր Բոժկո

Բրյուսելում մեկնարկել է «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» խորագրով համաժողովը, որը կազմակերպել է Եվրոպայի հայերի միությունը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը։ 

Միջոցառմանը հեռավար մասնակցում էր նաև ՀՀ-ում Ուկրաինային նախկին արտակարգ և լիազոր դեսպան Օլեքսանդր Բոժկոն, որն իր ողջույնի խոսքը Ուկրաինայից հղեց համաժողովի մասնակիցներին։ 

«Իր բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը ձգտել է դեպի եվրոպական քաղաքակրթություն, բայց ցավոք պատմական հանգամանքները խանգարում են այս գործընթացին։ Հայ-եվրոպական կապերը զգալիորեն ամրապնդվել են Հայաստանի անկախության վերականգնվելուց հետո։ 2013 թվականին ինչպես մենք բոլորս հիշում ենք, նույնիսկ մշակվեց Հայաստանի Եվրոպական ասոցացման մասին պայմանագիր ԵՄ-ի և Հայաստանի միջև, որը ցավոք այն ժամանակվա Հայաստանի ղեկավարության վրա Ռուսաստանի կողմից ճնշումների պատճառով այդպես էլ չստորագրվեց»,-ասաց նախկին դեսպանը։ 

Օլեքսանդր Բոժկոն նաև նշեց, որ հետագա զարգացումներն ապացուցել են, որ դա շատ սխալ որոշում էր։

Վերջինիս խոսքով՝ ներկայումս հայ հասարակության մեջ զգալիորեն աճել են եվրոպամետ տրամադրությունները, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը և մի շարք եվրոպամետ կուսակցություններ Հայաստանի ապագան կապում են միացյալ Եվրոպայի հետ։    
Մանրամասները՝ տեսանյութում