Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ մենք հնչեցնում էինք Հայաստանի՝ ԵՄ լիարժեք անդամության և նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարները, շատերը զարմանում էին․ Հովսեփ Խուրշուդյան

«Սեպտեմբերի 30-ին մենք անցկացրեցինք «Անկախության ֆորում» և հենց հիմնական ուղերձն էր, որ ՀՀ-ն և ՀՀ-ի ժողովուրդը պաշտպանելու է իր անկախությունը՝ ցանկացած ոտնձգությունից և որ այդ պաշտպանության գործում որպես դաշնակից տեսնում ենք մեր արևմտյան գործընկերներին՝ ԵՄ-ին, ԱՄՆ-ին, արևմտյան մյուս գործընկերներին և շատ կարևոր էր նաև, որ այդ նույն ուղերձը մենք եկել ենք հնչեցնելու նաև Բրյուսելում»,- այդ մասին այսօր Բրյուսելում մեկնարկած «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։

Նա նշեց, որ երբ իրենք այս տարվա փետրվարին և մինչ այդ էլ սեպտեմբերին այդ համաժողովների ընթացքում հնչեցնում էին Հայաստանի՝ ԵՄ լիարժեք անդամության և նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության գաղափարները, շատերը զարմանում էին, ասում էին, որ դա վաղաժամ է, որ դա անհնարին է, բայց մենք տեսնում ենք՝ ինչ արագ են զարգանում գործընթացները և մի քանի օր առաջ արդեն Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը Եվրոպայի տարբեր երկրներում հանդիպում էր իր գործընկերների հետ, նաև ԱՄՆ-ի համապատասխան գործընկերոջ հետ՝ համագործակցության խորացման ձևաչափերը քննարկելու համար։ 

«Մեկ տարի առաջ մենք նման բան չէինք կարող նույնիսկ պատկերացնել, բայց մենք հուսով էինք և վստահ էինք, որ դա վաղ թե ուշ տեղի է ունենալու։ Եվ դա միայն անվտանգային ոլորտին չի վերաբերում, որտեղ մենք արդեն ձեռք ենք բերել նաև մի շարք ռազմական գործընկերներ՝ ԵՄ-ում, այլ նաև մյուս ոլորտներում, որտեղ մենք պակաս անվտանգության կարիք չունենք, թե բինեսի, տնտեսության անվտանգության ոլորտում, պարենային, էներգետիկ և մյուս անվտանգային ոլորտներում»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում