Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը ողջունել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Բայդենը ողջունել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Քաղաքականություն / Աշխարհ
20:02, 04 апрель 2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ակնկալում է Շվեդիայի շուտափույթ անդամակցումը դաշինքին. տեղեկացնում է Սպիտակ տունը:

«Այսօր ես հպարտությամբ ողջունում եմ Ֆինլանդիային՝ որպես ՆԱՏՕ-ի 31-րդ դաշնակից: 2022 թվականի մայիսին Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցության հայտեր են ներկայացրել։ Մեկ տարուց էլ քիչ անց մենք Ֆինլանդիային ընդունում ենք ՆԱՏՕ: Սա պատմության մեջ ամենաարագ վավերացման գործընթացն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

«Կոչ եմ անում Թուրքիային և Հունգարիային առանց հապաղելու ավարտել վավերացման գործընթացը»,- հավելել Է Բայդենը: