Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը հանդես Է եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունն արագացնելու օգտին

Բլինքենը հանդես Է եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունն արագացնելու օգտին
Հայաստան
13:04, 20 январь 2023
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Շվեդիայի և Ֆինլանդիայի իր գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի արագ անդամակցության օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունները:
«Պետքարտուղարը վերահաստատել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն ԱՄՆ-ի աջակցությունը և դաշինքի մնացած անդամների կողմից այդ երկրների անդամակցության շուտափույթ վավերացման կարևորությունը»,- ասել է Էնթոնի Բլինքենը Թոբիաս Բիլստրյոմի հետ զրույցի ընթացքում:

Նշվում է, որ Բլինքենը հետախոսազրույցի ընթացքում «ընդգծել է Միացյալ Նահանգների աներկբա վստահությունն այն հարցում, որ Շվեդիան և Ֆինլանդիան լիովին պատրաստ են միանալ դաշինքին»։ Ֆինլանդիայի արտգործախարար Պեկա Հաավիստոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ևս ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել, որ ՆԱՏՕ-ի մնացած անդամները վավերացնեն Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին: ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից միայն Թուրքիան և Հունգարիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին։

Ընդ որում, Հունգարիան հայտարարել Է  արձանագրությունները փետրվարին վավերացնելու իր մտադրության մասին: Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ սկանդինավյան երկրներից պահանջելով ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպությունները և արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց, ինչպես նաև չեղարկել Անկարային զենքի մատակարարման արգելքը։ Ստոկհոլմը և Հելսինկին բավարարել են այս պահանջների մի մասը, սակայն, ըստ թուրքական կողմի, այս աշխատանքը դեռ ավարտված չէ։