Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ մենք ասում էինք, որ կուսակցական պատկանելություն պետք է բուհերում չլինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ և քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ և բուհերին դարձնեն քաղաքական գործիքակազմի մաս․ վարչապետը՝ Լիլիթ Գալստյանին

«Երբ մենք 2018 թվականին ասում էինք, որ կուսակցական պատկանելություն պետք է բուհերում չլինի, դա չի նշանակում, որ որոշ կուսակցություններ և քաղաքական խմբեր պետք է գաղտնի բջիջներ ստեղծեն այնտեղ և բուհերին դարձնեն քաղաքական գործիքակազմի մաս»,- այդ մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ բուհերում կուսակցական պատկանելության վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետն ասաց, որ երբ պատգամավորն իր խոսքում ասել է, որ իրեն բուհում դասեր չտվեցին իր քաղաքական վարքագծի համար, այլ չասաց, իր հայացքների, կամ իր կուսակցական պատկանելության, ապա սրանով պատգամավորն ինքն իր հարցին պատասխանեց։

«Որովհետև նախկինում էլ ես ասել եմ՝ իսկ ո՞վ է ասել, որ այդ հնարավորությունը պետք է չարաշահվի։ Մենք տվել ենք այդ հնարավորությունը։ Մենք էլի ուրիրշ ոլորտներ, ուրիշ մարդկանց, ուրիշ խմբերի տվել ենք այդ հնարավորությունը։ Բայց կներեք, երբ որ այդ հնարավորությունը չարաշահվում է և օգտագործվում է ընդդեմ նպատակի, դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ուղղակի լուռ ու մունջ շարունակի հետևել։ Որովհետև այդ հայտարարությունը, երբ որ մնում է առանց հասցեատերերի, ուրեմն այդ հայտարարությունը ոչ մեկին պետք չէ, պետք է մեզ»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում