Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է նրանց չխանգարել, որ մինչև քոք մաշեն. Փաշինյանը՝ փողոցային պայքարի մասին

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ արդեն մեկ ամիս ձգվող փողոցային պայքարին: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորն ասաց. «Ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը»:

«Իմ գնահատականով, այդ իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետև մենք խոսում ենք քաղաքում խցանման, երթևեկության շարժի աստիճանի մասին: Իրավիճակը մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը, այստեղ սիներգիա է առաջանում, և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան»,- պատասխանելով հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, քանի որ այդ ակցիաներին հանրությունը չի միացել, այդ գործողությունները ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության. «Եթե մեզ չմիացաք, ապա ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ձեզ համար ավելի շատ կստեղծենք անհարմարություններ՝ թերևս վրեժ լուծելով 2021-ի ընտրությունների համար»:

Փաշինյանն ընդգծեց, որ այդ ուժն ինքն իր նկատմամբ է իրականացնում «մինչև քոք մաշեցնելու» կարգախոսը. «Պետք է նրանց չխանգարել, որ մինչև քոք մաշեն»:

Մանրամասն՝ տեսանյութում