Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ամեն ինչ ունի՝ բացի ատոմային ռումբից, բայց Հայաստանի մի քանի մեքենայի համար աղմուկ է բարձրացնում. Ալեն Սիմոնյանը հրավիրեց միջազգային հանրության ուշադրությունը

Ադրբեջանը ամեն ինչ ունի՝ բացի ատոմային ռումբից, բայց Հայաստանի մի քանի մեքենայի համար աղմուկ է բարձրացնում. Ալեն Սիմոնյանը հրավիրեց միջազգային հանրության ուշադրությունը
Քաղաքականություն
14:17, 22 ноябрь 2023
«Այն պարագայում, երբ մենք փորձում ենք ինչ-որ պաշտպանողական բաներ ձեռք բերել, մեր հարևան երկիրը փորձում է մեծ աղմուկ բարձրացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ այս հարցում անելիք ունի նաև մեր լրատվական դաշտը և պետք է սրան հաճախ անդրադառնա:

«Հայաստանի Հանրապետությունը, ասենք, մեկ-երկու ավտոմեքենա է գնում, իրենք աղմուկ են բարձրացնում: Իրենք, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ, կարելի է ասել, ունեն և աշխարհին հիմա փորձում են ներկայացնել, որ Հայաստանը իբր զինվում է, հարձակողական պլաններ ունի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի դեմ հարձակվելու նպատակ չունի. «Այսօր Ադրբեջանը գնում է միլիարդավոր դոլարների սպառազինություն, և միջազգային հանրությունը դրա նկատմամբ պետք է ուշադիր լինի և մի հարց տա. ինչի՞ համար է պետք Ադրբեջանին այդ քանակությամբ զենք-զինամթերք: Իսրայելում ամենաթեժ պահին իրենք հաջողացնում են զենք տեղափոխել իրենց երկիր և խոսում են Հայաստանի մի քանի մեքենայի, պաշտպանողական բանի մասին»: