Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազբորկեք են․ բացահայտ ասում են՝ եկել ենք իշխանություն վերցնելու, բայց չեն կարող․ Գագիկ Մելքոնյան․ 1in.am ․ Տեսանյութ

Դեռ այն ժամանակ, երբ իշխանությունն առաջարկում էր արտահերթ ընտրություններ կազմակերպել, ընդդիմությունը, որ հիմա խորհրդարանում է, չէր հավատում, ասում էր՝ այս իշխանությունը ի վիճակի չէ, չի կարող ընտրություն կազմակերպել. Հիմա նույնը ասում են պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:


«Քննիչ հանձնաժողովը, որի ուղղությամբ դեռ բան չկա, այնտեղ բոլորի առաջ դռները բաց են, խորհրդարանական ուժեր կան, որոնք անպայման ներգրավվելու են: Քանի որ իրենք են իշխանություններին հիմնական մեղադրողները, իրենք կգան, իրենց հարցերը կտան: Դա ծանր գործ է, բայց հուսով եմ, որ աշխատանքները կսկսվի: Նման հանձնաժողովի անհրաժեշտությունը կա»,-ասաց նա: