Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն ընտրեց ոչ թե մեկանգամյա, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյան

Կառավարությունն ընտրեց ոչ թե մեկանգամյա, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
14:23, 09 август 2021
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը:
Թեկնածուն նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախորդ գումարման պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի բոլոր անդամներին պանդեմիայի և պատեազմի պայմաններում կատարած աշխատանքի համար և նշեց կատարած աշխատանքները:


«Դուք գիտեք, որ հանձնաժողովը քննադատության էր ենթարկվում դատավորների վեթինգ չիրականացնելու համար, բայց 2019 թ. սպեկտորը դատաիրավական բարեփոխումների հարցում ծայրահեղ հակասական էր. հասարակության մի մասը կարծում էր, որ պետք է վերացնել դատական համակարգը և դոլոր պաշտոնատար անձանց պաշտոնանկ անել, մյուս մասը ասում էր, որ դատական համակարգում չկա որևէ խնդիր: Այս սպեկտորի երկու հատվածներն էլ անընդունելի էին մեզ համար: Դրա համար էլ կառավարությունն ընտրեց ոչ թե մեկանգամյա, այլ առօրյա ռեժիմում բարեվարքության ստուգման տարբերակը»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը:


Նրա խոսքով՝ գործող կանոնակարգումները հնարավորություն են տալու դատական իշխանության շրջանակներում առցանց ռեժիմում վեր հանել դատավորի այնպիսի վարքագիծ, որն անընդունելի է դատական իշխանության համար: Դատական իշխանության մեջ բարեփոխումները կրելու են անընդհատ բնույթ»: 


Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ում իրենց հաջողվել է ունենալ ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ ընդդիմության պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, այլ հենց Ազգային ժողովի, որտեղ լսելի էր յուրաքանչյուր անդամի ձայնը»: