Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ եք պատսպարվել այս անձեռնմխելիության ինստիտուտի ներքո. Վլադիմիր Վարդանյան

Ինչո՞ւ եք պատսպարվել այս անձեռնմխելիության ինստիտուտի ներքո. Վլադիմիր Վարդանյան
Քաղաքականություն
13:16, 09 август 2021
Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Վլադիմիր Վարդանյանը:

«Դժվար է ապրել մի կյանք, երբ անընդհատ թուրք-ադրբեջանական թե գիտական, թե պետական շրջանակները քեզ մեղադրում են ռադիկալ, պահանջատեր լինելու մեջ, երբ դու Թուրքիայում գտնվում ես 301 հոդվածի կիրառման ոլորտում, որովհետև Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազում նյութեր ես հրապարակել: Ու գալիս է մի պահ, երբ հոպ, կոնտեքստից կտրում են մի բառ և էդ բառը դարձնում են մատի փաթաթան անձի հեղինակությունը նսեմացնելու համար»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ բազմաթիվ գիտնականների մի անկյուն էին մտցնում, միայն թե չխոսեն. «Ինձ էլ գիտեն, ձեզ էլ: Այն ճանապարհը, որը ես ընտրել եմ դեռևս 14-15 տարեկանում, շարունակելու եմ իրականացնել: Ես Հայոց ցեղասպանության ճանաչման շարքերում լինելու եմ առաջամարտիկ»:

Վլադիմիր Վարդանյանը հորդորեց, որ եթե հարց բարձրացվի իրեն անձեռնմխելիությունից զրկելու, ապա տալ համաձայնություն. «Ես չեմ ուզում պատսպարվել անձեռնմխելիությամբ: Ինչո ՞ւ եք այսքան թաքնվել այս անձեռնմխելիության ինստիտուտի ներքո»:
Վերջում նա հավելեց. «Ուզում եք ընտրեք ինձ, ուզում եք՝ ոչ, բայց կան որոշակի սկզբունքներ, այդ թվում՝ բարոյական սկզբունքներ, որոնցից շեղվել չի թույլատրվում»: