Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Հակոբյան, պրովոկացիա եք անում. սյունեցիներին էիք բաժանում, հիմա էլ ղարաբաղցիներին եք բաժանում. Ալեն Սիմոնյանը՝ Վահե Հակոբյանին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

«Պարոն Հակոբյան, պրովոկացիա եք անում, անուն տվեք, սյունեցիներին էիք բաժանում, հիմա էլ ղարաբաղցիներին եք բաժանում: Մենք գնացել ու կռիվ ենք տվել թե պատերազմում, թե քաղաքական դաշտում»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Իսկ Վահե Հակոբյանի խոսքով՝ ինչ ազգային համերաշխության մասին է խոսքը, երբ պառակտել են հայաստանցիներին և ղարաբաղցիներին:
«Մի խանգարեք նիստը վարողին: Գնացեք էթիկայի հանձնաժողով ստեղծեք»,- հավելեց ԱԺ նախագահը: