Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլորի անունից ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակի ականատես լինելու համար. ԱԺ նախագահ

Բոլորի անունից ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակի ականատես լինելու համար. ԱԺ նախագահ
Քաղաքականություն
10:55, 25 август 2021
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

Ինչպես արդեն նշել ենք, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ, և նրա ուղղությամբ շշեր նետվեցին:

«Ուզում եմ բոլորի անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակի ականատես լինելու համար»,- հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: