Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք պատասխան տալո՞ւ եք, որ ժառանգություն ստացած 60 հազար քառ.կմ-ից թողել եք 30 հազարը. Արման Եղոյանը՝ ՀՅԴ-ին․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի երեկվա ելույթին, որով նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատում էր Հիտլերի հետ, ասաց. «ՀՀ վարչապետին դուք մեղադրում եք միջազգային հանցագործ լինելու մե՞ջ: ՀՀ ղեկավարին միջազգային հանցագործ լինելու մեջ մեղադրել է երկու մարդ՝ Ալիևը և երեկ էլ դուք: Դուք ո՞նց եք կարողանում նման համեմատություն անել: Դուք չգիտե՞ք, որ դա հետևանքներ է ունենալու ձեր պետության, այսինքն՝ ձեզ համար»:

Դիմելով ՀՅԴ-ին՝ նա ասաց. «60 հազար քառ.կմ տարածք ժառանգություն եք ստացել, թողել եք 30 հազարը: Դուք ճիշտ դիվանագիտությո՞ւն եք վարել 1890-ից սկսած, 1908-ին ճիշտ դիվանագիտությո՞ւն եք վարել, Բալկանյան պատերազմի ժամանակ ճիշտ դիվանագիտությո՞ւն եք վարել: Իսկ տիկին Կյուրեղյան, դուք պատասխան տալո՞ւ եք դրա համար»: 

«Ես պատմության մեջ որևէ նման օրինակ չգիտեմ, որ պատերազմը սկսվի մեկ նախադասությունից»,- նկատեց Արման Եղոյանը՝ անդրադառնալով «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը: