Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ ասում եք՝ մեր գործընկերները վնասվածք ստացան. ձեր գործընկերը պարոն Մինասյանի շապի՞կն էր. Լուսինե Բադալյան․ Տեսանյութ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին, թե կին պատգամավորի նկատմամբ բռնությունը չեն դատապարտել «Քաղպայմանագրի» կին պատգամավորները, հիշեցրեց, թե ինչպես էին նորածին երեխային կերակրել շտապող իրենց պատգամավորի վրա հարձակվել, ինչպես էին հարձակվել և մարմնական վնասվածքներ պատճառել երեք պատերազմների մասնակից պատգամավոր Հակոբ Ասլանյանին, և հարց բարձրացրեց. «Դուք այդ ժամանակ դատապարտեցի՞ք»:

«Երբ ասում եք՝ մեր գործընկերները վնասվածք ստացան. ձեր գործընկերը պարոն Մինասյանի շապի՞կն էր, ո՞վ է երեկ վնասվածք ստացել»,- նկատեց Լուսինե Բադալյանը և հավելեց, որ տիկին Մկրտչյանը իր կամքով է անընդհատ գտնվում այդ իրավիճակում. «Ի՞նչը դատապարտենք»: