Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արան դու ես, այ տվար». Վահե Հակոբյանի այս խոսքերին կրկին հաջորդեց միջադեպ Ազգային ժողովում. Հայտարարվեց ընդմիջում

«Արան դու ես, այ տվար». Վահե Հակոբյանի այս խոսքերին կրկին հաջորդեց միջադեպ Ազգային ժողովում. Հայտարարվեց ընդմիջում
Քաղաքականություն
12:49, 25 август 2021
Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է  Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: 

«Դուք երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ստեղծել ծրագիր, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում, և դրանք կերցնեք նորից ժողովրդին»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Տեղից հնչող ռեպլիկին Վահե Հակոբյանը պատասխանեց. «Արան դու ես, այ տվար»: Այս խոսքերին կրկին հաջորդեց լարված վիճակ և միջադեպ, և նորից հայտարարվեց ընդմիջում: