Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից. Էդմոն Մարուքյան

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն
15:43, 27 август 2021
Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան։

Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը»։