Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա լուրջ ապտակ էր Ալիևին, որ իր արյունոտ լուծումը չի մարսվելու․ Ստյոպա Սաֆարյան

Սա լուրջ ապտակ էր Ալիևին, որ իր արյունոտ լուծումը չի մարսվելու․ Ստյոպա Սաֆարյան
Միջազգային
18:04, 11 июль 2021
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կեցցեն այս այլանդակությանը չմիացած երկրներն ու դեսպանները’ առաջին հերթին ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան։ Սա լուրջ ապտակ էր Ալիևին, որ իր արյունոտ լուծումը չի մարսվելու։
Ադրբեջանական լուրերից կարողացա առանձնացնել այն երկրները, որոնց դեսպանները գնացել էին ու հարթակին հրճվանքով հարցազրույցներ էին տալիս։


Չինաստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքիա, Իսրայել, Ուկրաինա»։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ: