Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանազատման հանձաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա. Արամ Սարգսյան

Սահմանազատման հանձաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա. Արամ Սարգսյան
Քաղաքականություն
19:53, 19 апрель 2024
 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սահմանազատման հանձաժողովների հրապարակած փաստաթուղթը, քաղաքական ( նկատի ունեմ երկկողմը)  և մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա։ Առաջին, որ խնդիրները լուծվում են ոչ թե զենքի ու ուժի գործադրմամբ, այլ բանակցություններով, մասնագիտական  հանձնաժողովներով և  սահմանազատմամբ։ Երկրորդ,  որ նրանում որպես հիմք ընդունվում է 1991 թվականի Ալմա Աթիի  հռչակագիրը, ինչին կողմ էին Հայաստանը, ԵՄ և ԱՄՆ֊ը, դեմ  Ադրբեջանը և ՌԴ֊ն։