Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տղերք, ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Տղերք, ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին
Քաղաքականություն
15:47, 24 апрель 2024
«Այ, այ, այ, ինչպիսի «հզոր», «հուժկու», «հաղթական» ակցիա՝ խմբակով «հողատու» գոռալ Ցեղասպանության հուշահամալիրում մի կնոջ ու մի մանկահասակ աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածին և շարունակլով.

«Ու քանի որ վանկարկողների մեջ արական ձայները դոմինանտ էին, հետաքրքիր է՝ իրենց ընտանիքներից կամ իրենցից քանի՞սն են գնացել պատերազմով հողերը պահելու կամ գնալու պահեն: Կյանքը ցույց է տվել, որ նման մարդկանց ճնշող մեծամասնության դեպքում ոչ մեկը...

Տղերք, ասֆալտի ֆիդայականությունն այլևս շատերին նողկալի է... Դուք էլի չեք ճանաչում հասարակության տրանսֆորմացիան, ու ձեզ խաբում եք թե նման էժան տեխնոլոգիաներով ձեզ միացող կլինի, անգամ բարոյական, մարդկային կարմիր գծեր հատելու գնով»: