Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը Շառլ Միշելին հրավիրել է Բաքու

Ալիևը Շառլ Միշելին հրավիրել է Բաքու
Քաղաքականություն
19:09, 25 апрель 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին հրավիրել է Բաքու՝ COP29-ին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում (ԵՄ) ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիգովը։

Դիվանագետը նշել է, որ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։

«Երախտապարտ եմ Եվրոպական խորհրդի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյին ԵՄ-Ադրբեջան օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ծավալուն քննարկումների համար: 

Այս հանդիպման շրջանակներում ես պատիվ եմ ունեցել ԵՄ նախագահ Շառլ Միշելին փոխանցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր-նամակը՝ մասնակցելու COP29-ին, որը կանցկացվի նոյեմբերին Բաքվում»,- գրել է Սադիգովը։