Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու

Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու
Աշխարհ
13:02, 23 апрель 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է COP29 համաժողովին, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։

Մարդալիևը նշել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ։ «Պատիվ եմ ունեցել ներկայացնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերի նամակը՝ հասցեագրված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ մասնակցելու համար Բաքվում կայանալիք COP29-ին»,- գրել է դիվանագետը։