Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ու Չավուշօղլուն հանդիպման ժամանակ բարձր են գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղության համար ձեռնարկվող քայլերը

Ալիևն ու Չավուշօղլուն հանդիպման ժամանակ բարձր են գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղության համար ձեռնարկվող քայլերը
Քաղաքականություն
20:22, 05 март 2022
Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:«Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի համաձայն մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը։ Մենք բարձր ենք գնահատել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար ձեռնարկվող քայլերը»,- գրել է Չավուշօղլուն թվիթերյան իր էջում։