Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի մարզպետի մասնակցությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը. քննարկվել են պատվաստումների ընթացքը և այլ հարցեր

Տավուշի մարզպետի մասնակցությամբ կայացել է հանձնաժողովի հերթական նիստը. քննարկվել են պատվաստումների ընթացքը և այլ հարցեր
Քաղաքականություն
22:22, 09 сентябрь 2021


Այսօր կայացել է Տավուշի մարզի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման, պատվաստումային գործընթացի և դրա հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։
 
Նիստին քննարկվել են իրականացվող պատվաստումների ընթացքը, պլանավորման, հաշվետվությունների ներկայացման, իրազեկման և մարզի բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին պատվաստումների պլանում ընդգրկելու հարցերը։