Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին
Հասարակություն
21:18, 08 июнь 2021
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը:


Նրանք մարզպետին են ներկայացրել իրենց գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերի հիմնական ոլորտները: Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել մարզում ծավալած գործունեության համար:


Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող հիմնական ծրագրերը՝ ընդգծելով առաջնահերթությունների երկուստեք ճշգրտման և համատեղ առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: