Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը. Արմեն Գրիգորյան

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այդ շրջանակներում պետք է քննարկել կարգավիճակի հարցը:

«ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, և այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,- նշեց նա և անհասկանալի համարեց Ադրբեջանի հայտարարությունները։