Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցփաթեթի շահառուներ չեն լինի քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք. Փոխնախարարը՝ լողավազանների ծառայություններից օգտվելու նախագծի մասին

Սոցփաթեթի շահառուներ չեն լինի քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք. Փոխնախարարը՝ լողավազանների ծառայություններից օգտվելու նախագծի մասին
Քաղաքականություն
12:28, 01 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց է՝ Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, առաջարկվում է առողջապահական և սպորտային համալիրների լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն, իսկ մյուսով՝ պետական սուբսիդավորման ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է աշխատանքի գրավչությունը և պետական համակարգից դեպի մասնավոր կադրերի հոսքի նվազումը:

«Չի նախատեսվում, որ սոցփաթեթի շահառուներ կդառնան քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, օրինակ՝ վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները, ինչպես նաև ԱԺ պատգամավորները»,- ընդգծեց փոխնախարարը: