Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԻՄ ընտրություններ․ համայնքային ընտրությունների քաղաքական նշանակությունը․ Ուղիղ

ՏԻՄ ընտրություններ․ համայնքային ընտրությունների քաղաքական նշանակությունը․ Ուղիղ
Քաղաքականություն
15:22, 01 октябрь 2021
Հայաստանում հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնք փաստացի ընթանալու են համայքների խոշորացման գործընթացին գրեթե զուգահեռ: Ընդդիմությունն այս գործընթացն անվանում է քաղաքական, որը կոչված է ՏԻՄ ընտրություններից առաջ «վերացնելու իշխանություններին ոչ պիտանի համայնքապետերին»:

Միանգամից մի քանի խոշոր քաղաքներում և տասնյակ մեծ ու փոքր համայնքներում տեղի ունենալիք ընտրություններին լարված պայքար է սպասվում կառավարող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև մարզային «նշանակության» քաղաքական ուժերի միջև:

Կառավարող ուժի համար սա հնարավորություն է շարունակելու՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողությունը՝ ամրապնդվելով իր դիրքերը նաև համայնքներում:

Մյուսների համար, հաշվի առնելով ոլորտում մրցակցության աճը, ՏԻՄ ընտրությունները կարող են քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն դառնալ:

Հայաստանում սպասվող ՏԻՄ ընտրություններին, դրանց նշանակությանն ու զուգահեռ ընթացող համայնքների խոշորացման գործընթացին կանդրադառնանք հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 15:00-ին «Հոդված 3» ակումբի՝ ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» թեմայով կազմակերպած քննարկման ժամանակ:
Բանախոսներն են.

ԱՇՈՏ ԳԻԼՈՅԱՆ, ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

ՎԱՐԴԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն