Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ

Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ
Քաղաքականություն
19:02, 10 сентябрь 2021
2021 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու են իրենց տեղական ինքնակառավարման մարմինները: Համայնքներից 3-ում մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ: Դրանցից երկուսում նրանք նաև համայնքի ղեկավար են ընտրելու։ 

  • Համամասնական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունը պետք է ներկայացնի տվյալ համայնքի ավագանու անդամների թվի առնվազն 1/3-ի թվով թեկնածու։
  • Յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող գերազանցել 70%-ը։
  • Բազմաբնակավայր համայնքներում կուսակցությունը պետք է ներկայացնի թեկնածուներ համայնքների առնվազն կեսից։

Գյումրի քաղաքը 2-րդ անգամ ընտրելու է համամասնական ավագանի՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված: 

Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը: 

Թեկնածու կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է: 

Քանի՞ անդամից է բաղկացած լինելու ավագանին, նվազագույնը քանի՞ թեկնածու պիտի առաջադրի կուսակցությունը, քանի՞ բնակավայր պիտի ներկայացնի և ո՞րն է նույն սեռի թեկնածուների առավելագույն հնարավոր թիվը, այս ամենը ներկայացնում ենք ինֆոգրաֆիկաներով՝ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ