Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում վրեժխնդրություն չկա. Վրեժխնդրությունը մեր նկատմամբ էր ապրիլի 12-ին, մարտի 1-ին. Գրիգոր Հարությունյան

Սյունիքում վրեժխնդրություն չկա. Վրեժխնդրությունը մեր նկատմամբ էր ապրիլի 12-ին, մարտի 1-ին. Գրիգոր Հարությունյան
Հայաստան
18:36, 17 август 2021
Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում առաջին անգամ համամասնական ընտրակարգով: Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում ավագանու և համայնքապետի ընտրություններ են, իսկ Գորիսում՝ միայն ավագանու: Նշենք, որ Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Որոտան  համայնքների ղեկավարներն այժմ տարբեր քրեական գործերով են անցնում: Նրանց մեծ մասը ներկայումս կլանավորված են։ Այդ քրեական գործերով ձերբակալություները շարունակվում են։ Երեկ էլ ձերբակալվեցին Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը։ Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, առանձնապես խոշոր չափերով), իսկ Մենուա Հովսեփյանին նաև 149 հոդվածի 1-ին կետի 1-ին մասով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով)։

Այս ֆոնին կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում ընդիմության, մասնավորապես արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետին դեմ արտահայտվածների նկատմամբ։
«Առաջին լրատվական»-ը ընտրությունների, այս ձերբակալությունների ու առհասարակ ներկա պրոցեսների հետ կապված մի քանի հարց ուղղեց ՀԺԿ քարտուղար, մեղրեցի Գրիգոր Հարությունյանին։


Պարոն Հարությունյանմեղադրանքներ են հնչում ընդդիմության կողմիցոր իշխանությունը վրեժխնդիր է լինում իրենցից։ Դուք Սյունիքի հետ կապված այս գործընթացում վրեժխնդրություն տեսնո՞ւմ եք։
-Չեմ տեսնում։ Այս իշխանությունը եթե անգամ փորձի վրեժխնդրությամբ շարժվել, ապա նա կվարկաբեկվի։ Իշխանությանը բացարձակ պետք չի փոքր բաների համար վարկաբեկվել։ Եթե հանցագործություն է եղել, քրեական գործ կա, ապա թող սպասեն քննությունը գնա ու պարզաբանումներ ներկայացվեն։ Ես չեմ կարող ասել, թե Գորիսում ինչ է եղել, բայց եթե քրեական գործ կա, ուրեմն մի բան եղել է։ Հենց այնպես մարդկանց չէին ձերբակալի։ Վրեժխնդրույթունն այն է, ինչ արվում էր ապրիլի 12-13-ին մեր նկատմամբ։ Վրեժխնդրոթյունը նա է, ինչ արվում էր մարտի 1-ին։ Վրեժխնդրությունը այն է, որ պլաստիկի շիշ նետած երեխային տարան ու 1.5 տարի դատեցին։ Դա էր վրեժխնդրությունը, որով իրենք ուզում էին ասել, որ իրենց դեմ պետք չէ դուրս գալ։ Բայց հիմա դա ես չեմ տեսնում։ Այս իշխանությանն էլ ձեռք չի տալիս ընկալվել որպես վրեժխնդիր իշխանություն։ Այսքան մեր երկրին օգնում են ֆինանսապես, բարոյապես, լուրջ աջակցություն կա։ Իսկ դա նրա շնորհիվ է, քանի որ ձեր նշած երևույթները չկան։

Իսկ ինչո՞ւ են կենտրոնացել միայն Սյունիքի մարզի վրա։ Ուրիշ համայնքներում խնդիրներ չկա՞ն։
-Ես չեմ կարծում , որ մյուս  համայնքներում խնդիրներ չկան։ Ինչքան դեպքեր բացահայտվեց անօրինական հողհատկացումների վերաբերյալ։ Պարզապես Սյունիքը դարձել է խոսալու նյութ։

Աշնանը Սյունիքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենայդ թվում Մեղրիում։ Ձեր կարծիքով ի՞նչ է սպասվում։ Ընդդիմությունը փորձ կանի՞ պահել Սյունիքը։ Որոշ համայնքապետեր արդեն հայտարարել ենոր նորաստեղծ կուսակցության առաջադրմամբ մասնակցելու են ընտրություններին։

-Իմ կարծիքով անիմաստ է այդ  կուսակցությունով առաջադրվելը։ Ժողովուրդը հաստատ չի ընդունում այդ կուսակցությանն էլ, այդ կուսակցության ղեկավարին էլ, քանի որ շատ լավ հասկանում են, որ այդ կուսակցության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է։ Կարող են փորձ անել մասնակցել ընտրություններին, պահել Սյունիքը, բայց ես իրենց համար շանսեր չեմ տեսնում։ Այսօր ժողովուրդը շատ լավ հասկանում և գնահատում է ամեն ինչ։ Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, լրատվական դաշտի կողմից իշխանության դեմ նման տեռորի պարագայում ժողովուրդը գնաց ընտրության և իր խոսքն ասաց։  Նույնն էլ այս ՏԻՄ ընտրություններին է լինելու։ Անհանգստանալու կարիք չկա։ Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ զարգացումներ կլինեն։

Պարոն Հարությունյանիսկ այն համայնքներումորտեղ ընտրություններ են սպասվումարդեն նախընտրական եռուզեռ նկատվո՞ւմ էթեկնածուների անուններ շրջանառվում են։ Օրինակ Մեղրիում։

-Տարբեր անուններ շրջանառվում են, որոշ անձինք հայտնվում են, հետո նորից ընդհատակ անցնում։ Այս պահին որոշակի ոչ մի բան չկա։ Կարծում եմ՝ մեկ շաբաթից արդեն որոշակիություն կլինի։

Դուք հնարավո՞ր է որևէ կերպով մասնակցեք ընտրություններին։

-Ոչ, բայց եթե կոնկրետ Մեղրիում լավ թեկնածու եղավ կաջակցեմ նրան։ Մնացած տեղերի հետ գործ չունեմ։