Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի քաղաքապետի 2 տեղակալները ձերբակալվել են․ ՔԿ

Գորիսի քաղաքապետի 2 տեղակալները ձերբակալվել են․ ՔԿ
Հայաստան
12:09, 17 август 2021
Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, առանձնապես խոշոր չափերով), իսկ Մենուա Հովսեփյանին նաև 149 հոդվածի 1-ին կետի 1-ին մասով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով)։