Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ մեկը մինչ այս պահը ներողություն չի խնդրել լողավազաններից օգտվելու սխալ ինֆորմացիայի համար. Թունյան

Որևէ մեկը մինչ այս պահը ներողություն չի խնդրել լողավազաններից օգտվելու սխալ ինֆորմացիայի համար. Թունյան
Քաղաքականություն
13:09, 05 октябрь 2021
«Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ ընտրություններից առաջ էր, մեր շատ ընդդիմադիր գործընկերներ, լրատվամիջոցներ այս փաթեթը ներկայացրին այնպես, թե իբր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կարողանալու են սրանով անվճար գնալ  մարզասրահներ: Ու էդ պահից սկսվեց քննադատությունների, վիրավորանքների, անեծքների մի մեծ տարափ: Մինչև այս պահը որևէ մեկը ներողություն չի խնդրել իր տարածած սխալ ինֆորմացիայի համար և պարզաբանմամբ հանդես չի եկել»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ հրապարակվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որը շուտով կգա Ազգային ժողով: