ՀՀ վարչապետը, նախագահը և քաղաքական պաշտոն զբաղեցնող այլ անձինք չեն դառնալու սոցփաթեթի շահառու. փոխնախարար

Քաղաքականություն
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձրատրության ամսին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ սոցփաթեթով կուտակված գումարների երկու ուղղություն է նախատեսվում. «Մարզաառողջական, սպորտային համալիրներ, լողավազաններ այցելելու համար և երկրորդը՝ պետական սուբսիդավորման ուսանողական վարկերի մարման հնարավորություն է տրվում»:
Նրա խոսքով՝ նախագիծը պետական համակարգից դեպի մասնավոր արտահոսքը նվազեցնելու և պետական աշխատանքի գրավչությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում:
«Այս օրենքի փոփոխությամբ որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ չի դառնալու սոցփաթեթի շահառու, այսինքն՝ ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը և պատգամավորները, նախարարները, փոխնախարարները չեն կարող հանդիսանալ սոցփաթեթի շահառուներ»,- ընդգծեց փոխնախարարը: