Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցփաթեթի գումարը կանխիկացնելու հնարավորություն պետք է տալ և հեշտացնել ծառայություններից օգտվելու ընթացակարգը. Լենա Նազարյան

Սոցփաթեթի գումարը կանխիկացնելու հնարավորություն պետք է տալ և հեշտացնել ծառայություններից օգտվելու ընթացակարգը. Լենա Նազարյան
Քաղաքականություն
12:55, 01 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց է՝ Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, առաջարկվում է առողջապահական և սպորտային համալիրների լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու և պետական սուբսիդավորման ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

«Ես կարծում եմ, որ սոցփաթեթի իմաստը պետք է լինի այն, որ հեշտացնի մարդու՝ այդ ծառայություններից օգտվելու ընթացակարգը: Պարզապես կարելի է այդ գումարը փոխանցել աշխատավարձին, մարդը կանխիկացնի և օգտվի մեր առաջարկած ծառայություններից: Հիմա մենք ինչքանո՞վ ենք օգնում մարդուն, որ նա ավելի հեշտ օգտվի ծառայություններից»,- նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ իրենց նպատակն է մարդկանց ուղղորդել հանգստանալու: