Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանում ի հայտ է գալիս նոր խաղացող՝ Իսրայելը. Թեհրանից հնչող մեսիջներն ուղղված են նաև Իսրայելին. Սարգիս Գրիգորյան

Տարածաշրջանում ի հայտ է գալիս նոր խաղացող՝ Իսրայելը. Թեհրանից հնչող մեսիջներն ուղղված են նաև Իսրայելին. Սարգիս Գրիգորյան
Քաղաքականություն
14:36, 09 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հրավիրել է քննարկում՝ նվիրված Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրացմանը և Իրանի ակտիվացմանը տարածաշրջանային խնդիրներին:

Տարածաշրջանում ի հայտ են գալիս խաղացողներ, որոնց դերակատարման մասին հպանցիկ է խոսվում, սակայն չափազանց կարևոր է դա՝ խոսելու համար Հայաստան-ԻԻՀ հարաբերությունների մասին և հասկանալու, թե ինչին է ուղղված այդ դերակատարների ակտիվությունը. խոսքը Իսրայելի մասին է: Այս մասին ասաց փորձագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կան տեղեկություններ, որ իսրայելական ռազմական ներկայություն կա Ադրբեջանի տարածքում, թվաքանակի մասին շատ չի խոսվում: Դա շատ զգայուն թեմա է Իրանի համար, և կարծում եմ, որ ԻԻՀ ակտիվությունը պայմանավորված է նաև Իսրայելի վարքագծի ակտիվությամբ, և Թեհրանից հնչող մեսիջներն ուղղված են նաև Իսրայելին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի անելիքին, փորձագետը կարծում է, որ մենք պետք է մեզ համար կարմիր գծերը գծենք և փորձենք մեր գործընկերների հետ ավելի ինտենսիվ առնչություններ ստեղծել: