Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր գործատուն կամ ղեկավարը ՉԵՆ կարող ձեզ ստիպել մասնակցել այս կամ այն հանրահավաքին կամ քվեարկել այս կամ այն ուժի օգտին, իսկ եթե հանկարծ փորձեն՝ պատիժը չի ուշանա․ Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և անդրադարձել Գորիսի մշակույթի տան տնօրենի 4 տարվա ազատազրկմանը։ Պատգամավորը գրել է․

«Այս դատավճիռը պատմական է։ Այո, սիրելի հայրենակիցներ, ձեր գործատուն կամ ղեկավարը ՉԵՆ կարող ձեզ ստիպել մասնակցել այս կամ այն հանրահավաքին, չեն կարող ձեզ ստիպել քվեարկել այս կամ այն ուժի օգտին, իսկ եթե հանկարծ փորձեն, ապա պատիժը չի ուշանա։ 
Չորս տարվա ազատազրկումը, որը թեկուզ պայմանական չի կիրառվում, հավատացեք, խաղ ու պար չէ։ 

Ցանկացած պարագայում, երբ ձեր ղեկավարը կամ գործատուն կփորձեն բռնանալ ձեր քաղաքական կամքի վրա, փորձեք հավաքել հնարավորինս շատ իրեղեն ապացույցներ (ձայնագրություն, նամակագրություն) և ներկայացնել իրավապահ մարմիններին»։