Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենց աշխատակիցներին ճորտի տեղ դնողները շատ երկար տարիներ են անցկացնելու ճաղերի հետևում․ Վահագն Ալեքսանյան

Իրենց աշխատակիցներին ճորտի տեղ դնողները շատ երկար տարիներ են անցկացնելու ճաղերի հետևում․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
17:47, 18 июнь 2021
«Ուզում եմ խոսել վերջին օրերին անընդհատ ստացվող ահազանգերի ու մամուլում հրապարակվող տեղեկությունների մասին՝ կապված նրա հետ, որ որոշ համայնքային կամ մասնավոր ընկերությունների տնօրեններ ու ղեկավարներ, ինչ-ինչ ճնշումներ են գործադրում  իրենց աշխատակիցների վրա»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղի եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց, որ ամեն ինչ սկսվեց Գորիսի մշակույթի տան  տնօրենի հետ կապված դեպքից, երբ աշխատակիցներից մեկն ուղղակի լրագրողների հետ զրույցում պատմեց, որ  տնօրենն արգելել էր մասնակցել  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին և ստիպել մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։ 

Պատգամավորի խոսքով՝ դրա կուլմինացիան եղավ այսօր արդեն հրապարակված  գաղտնի ձայնագրությունը, որն արվել է «Իզմիրլյան»բժշկական կենտրոնի տնօրենի ու աշխատակիցների հանդիպումներից, որտեղ չմարդը, իր աշխատակիցներին սպառնում է կոշտ վերաբեմունքով ու պատմում է, որ ինքը կարող է ստուգել անուն առ անուն, հատ-հատ՝ արդյո՞ք նրանք գնացել են ընտրության, թե՞ ոչ։ 

«Կան էլի նման ահազանգեր, դրանք բոլորն անխտիր ստանալու են արժանի իրավական գնահատական,  այդ ճնշումներ բանեցնողները, իրենց աշխատակիցներին ճորտի տեղ դնողները, շատ երկար տարիներ են անցկացնելու ճաղերի հետևում։ Ես ձեզ դա խոստանում եմ։ Էն բոլոր մարդիկ, ովքեր սպառնում են, կշտամբում են իրենց աշխատակիցներին՝ քաղաքական հայացքների համար, պարտավորեցնում են մասնակցել այս կամ այն հանրահավաքին, պարտավորեցնում են քվեարկել այս կամ այն ուժի օգտին, այդ բոլոր մարդիկ շատ երկար տարիներ են անցկացնելու բանտերում։ Իսկ բոլոր նման տնօերններ ու ղեկավարներ ունեցող աշխատակիցներին մի հորդոր ունեմ՝ իշխանությունը Հայաստանում դուք եք ու դա չի փոխվելու։  Ձայնագրե՛ք՝ ձեզ իրենց ճորտերի տեղ դնողներին, ձայնագրե՛ք նրանց այդ խոսքերը, ուղարկեք ինձ, եթե իրավապահներին չեք ուզում ուղարկել։ Ու ես ձեզ խոստանում եմ՝ այդ մարդիկ  շատ երկար տարիներ արևը տեսնելու են ճաղերի հետևից, անխտիր բոլորը։ Հայաստանում ճորտաիրությանը վերադարձ չի լինելու։ Դուք ճորտ չեք, այդ մարդիկ էլ ձեր տերերը չեն ու Հայաստանում կա՛ ապագա։