Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Զոհրաբյանը ԶՈւ ԳՇ պետի աջակիցների անունից հանդիպում է պահանջում ՀՀ նախագահ հետ

Արա Զոհրաբյանը ԶՈւ ԳՇ պետի աջակիցների անունից հանդիպում է պահանջում ՀՀ նախագահ հետ
Քաղաքականություն
16:40, 06 март 2021

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի աջակիցները ՀՀ ՊՆ-ի մոտից տեղափոխվել են Բաղրամյան պողոտա` ՀՀ նախագահի նստավայր: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նախագահը պետք է դիմի ՍԴ և հակասահմանադրական ճանաչի ԳՇ պետի ազատման առաջարկը` պահանջեց հանդիպում ՀՀ նախագահի հետ և քսան րոպե ժամանակ տվեց, որպեսզի նախագահի աշխատակազմն արձագանքի: Սակայն նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն սարգսյանն այսօր իր նստավայրում չէ: Արա Զոհրաբյանի խոսքով` նախագահի աշխատակազմից արձագանք չլինելու դեպքում ինքը հերթական քայլերին է անցնելու: Ընդգծենք նաև, որ Արա Զոհրաբյանը պահանջում է, որպեսզի Արմեն Սարգսյանը հիմնավորի թե երբ է հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: 

 

Հիշեցնենք, որ այսօր` մարտի վեցին, ՊՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիան են կազմակերպել մի շարք զինշառայողներ և քաղաքացիներ ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է ՀՓՇ հերթական հանրահավաքը: